Զինվորի աչքը հանած ենթասպային ձերբակալել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 11:16

Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Եղնիկներ»զորմասի ենթասպա Արմեն Թովմասյանը, որը դեկտեմբերի 14-ին հարվածել էր զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայողը շթղայի հարվածից կորցրել է տեսողությունը:

Միջադեպի հետ կապված, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել են, որ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը և այդպիսով էական վնաս պատճառելը) քրեական գործ է հարուցվել: Նշված հոդվածը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում:

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply