Առայժմ` միայն խոսակցություններ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2011 11:09

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերը դեռևս միայն խոսկացությունների մակարդակով են: Հայաստանում գտնվող Մովսիսյանը հայտնեց, որ դեռևս որևէ նորություն  հնարավոր տեղափոխության մասին չկա և ինքը շարունակում է մնալ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ:

Այդուհանդերձ, 24-ամյա հարձակվողը չբացառեց, որ առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:

Ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մովսիսյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մոսկվայի ԲԿՄԱ-ն և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:

Լուրեր են տարածվել նաև Մովսիսյանի՝ անգլիական ակումբներ հնարավոր տեղափոխության մասին:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply