Սիլվա Համբարձումյանը Թթուջուր գյուղում պղինձ է փնտրել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2011 11:04

«Ժողովուրդ»-ը  գրում է, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են թերթի խմբագրություն` տեղեկացնելով, թե որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել՝ պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց հեռացել է:

Ըստ գյուղացիների՝ Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել: Թերթը փորձել ե պարզել, թե որքանով են իրական գյուղացիների պատմածները և զրուցել է Սիլվա Համբարձումյանի հետ:

«Մենք լիցենզիա ունենք ուսումնասիրության համար: Այո՛, իսկապես հորատել ենք, տվել ենք անալիզի նմուշները, բայց դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք ընդամենը հորատել ենք եւ որեւէ վնաս չենք հասցրել».- ասել է Համբարձումյանը:

Նա հերքել է տեղեկությունը, թե ինքը որեւէ գումար է պարտք համայնքի ղեկավարությանը: «Ես ոչ մեկին պարտք չեմ»,-ասել է նա թերթի թղթակցին:

 

 

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply