«ՖԻՆՔԱ»-ն առաջարկում է 2 տոկոս ամսական տոկոսադրույքով վարկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 17:25

finca_logo10 տարի հայկական միկրոֆինանսական շուկայում գործող «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել ցածր եկամտաբերություն ունեցող անձանց տրվող վարկավորման ոլորտները:

Գրեթե բոլոր մարզերում գործող վարկային կազմակերպությունը վարկավորումն իրականացնում է առևտրի,սպասարկման, գյուղատնտեսության ոլորտներում: 700 ԱՄՆ դոլարից առավելագույնը մինչև 35 հազար դոլարին համարժեք դրամ, 2 տոկոս ամսեկան տոկոսադրքույքով, 3 ամսից մինչև 3 տարի ժամկետով տրամադրվող վարկի հիմնական նպատակն է բիզնեսի աջակցումն ու երկարատև համագործակցությունը:

Գյուղատնտեսության վարկավորումն իրականցվում է մինչև 2.600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, խմբայինը`4500, անհատականը` 35 հզ. սա նաև առավեալագույն վարկի գումարն է:

«Վարկերը տրամադրվում են կարճ ժամանակամիջոցում `1-ից 2 օրում և ամենից սակավ փաստաթղթերի առկայության դեպքում: Մարման ժամանակացույցը ընտրում է հաճախորդը, իսկ վարկը առանց գրավի է»,-ասում է «ՖԻՆՔԱ»-ի  տնօրեն Երվանդ Բարսեղյանը՝ ավելացնելով, որ մտադրություն կա վարկավորման կազմակերպությունից բանկի վերաճել: Թե ծրագիրը երբ կմեկնարկի, դեռ նախանշված չէ:

«Վարկերի նպատակն է ֆինանսավորել ամենից ցածր եկամուտներ ունեցող ձեռնարկատերերին, որպեսզի զարգացնեն իրենց բիզնեսը և աշխատատեղեր ստեղծվի: 10 տարվա ընթացքում ՀՀ-ում մեծ հաջողություն ունեցանք: Սահմանային գոտիներում ամենից մեծ պահանջարկը կա: Մեր հաճախորդների կտրուկ աճը սկսեց 2006-ին, երբ մենք սկսեցինք լավ պատկերացնել շուկայի զարգացումները և վարկային ծրագիրը մատչելի դարձրինք»,-ասաց  Բարսեղյանը:

Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմում են 26.5 մլն դոլարին համարժեք դրամ: Այն նաև Հայաստանում խոշոր հարկատուներից է:

«ՖԻՆՔԱ»-ն ամերիկյան ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1984 թ.: Գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում`Վաշինգտոն քաղաքում: Գործում է աշխարհի 21 երկրներում և սպասարկում շուրջ 725.000 հաճախորդի:

Դիտվել է 2318 անգամ:
Print Friendly

Leave a Reply