Երիտասարդ գիտնականներն այսօր կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 10:44

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այսօր կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը և դրա ֆեյսբուքյան էջը ստեղծվել էր գիտության տագնապային վիճակի մասին ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում:

Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են

1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ:

3 Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային և այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply