Տիգրան Սարգսյանն ընդունել է Վալերի Նազարովին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 16, 2011 23:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին: «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գյուղտեխնիկան բավականին հնամաշ է դարձել, ուստի գյուղտեխնիկայի պարկի համալրման և վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապես հետաքրքրված ենք Ձեր ընկերության հետ համագործակցությամբ և «Ռոսագրոլիզինգ»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ»,- ասել է վարչապետը:
Զրուցակիները քննարկել են «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից մեր երկրին գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարման, ռուսական ընկերության՝ Հայաստանում ներկայացուցչության ստեղծման և երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Կողմերը պայմանավորվել են մշակել «Ռոսագրոլիզինգ»-ի՝ Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա էլ առաջիկայում կքննարկվեն երկկողմ հետագա համագործակցության հստակ գործողությունները:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply