ՊԲ N զորամասի ճաշարանի պետըմետաղյա շղթայով հարվածել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 16, 2011 22:52
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:20-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
