Ստեփան Դեմիրճյանի դուստրն ու Արա Աբրահամյանի քրոջ որդին ամուսնանում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 16:37

Լուսինե ԴեմիրճյանՉորեքշաբթի` սեպտեմբերի 23-ին Օջախ ռեստորանում կլինի Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջ որդու` Վարդանի ու Ստեփան Դեմիրճյանի դստեր` Լուսինեի հարսանիքը:

Լուսինեն այս տարի ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Ոսկե մեդալը Լուսինե Դեմիրճյանին հանդիսավոր արարողությամբ հանձնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

25-ամյա Վարդան Խաչատրյանը ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը: Այժմ նա աշխատում է Աբրահամյանի բիզնեսներից մեկում:

Հարսանիքի քավորը Վարդանի հոր` բժիշկ Սարգիս Խաչատրյանի ընկերն է` Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենը:

Ստեփան Դեմիրճյան և Արա ԱբրահամյանԱրա Աբրահամյանը և նրա եղբայրները` ԱԺ պատգամավորներ հանրապետական Գագիկ Աբրահամյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սերգեյ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստանի» անդամ Արմեն Աբրահամյանը սատարում են Հայաստանի իշխանություններին և նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ Ստեփան Դեմիրճյանը իր ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունով մաս է կազմում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի:

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply