Վաղը գիտաժողովում կքննարկեն տղամարդու առողջությանը վերաբերող հարցեր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2011 15:51

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում կմեկնարկի «Տղամարդու առողջություն» հայ-ռուս-ամերիկյան միասնության հասարակական կազմակերպության 3-րդ միջազգային գիտաժողովը:

Այն կրելու է միջդիսցիպլինար բնույթ, այն է` տղամարդու առողջության մի շարք խնդրահարույց հարցերի լուսաբանում սրտաբանական, թոքաբանական, ռևմատոլոգիական, նյարդաբանական, դիետոլոգիական և ուրոլոգիական տեսանկյուններից:

Գիտաժողովը վարելու են ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Ա.Ա.Մուրադյանը և Ռուսաստանի ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ա.Ա.Կամալովը:

 

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply