«Դուռը բաց» կովկասյան կոմեդիան` մեծ էկրանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 16, 2011 14:52

«Դուռը բաց» գեղարվեստական ֆիլմը դեկտեմբերի 17-ին հանդիսատեսին կներկայանա «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը կովկասյան է, քանի որ ներգրավված են  հայ, ռուս, վրացի, օս, ուկրաինացի, ադրբեջանցի դերասաններ:

«Ֆիլմը միանշանակ կտարբերվի առաջին հերթին դերասանական խաղով, իրական կենդանի կերպարներով, որոնք ապրում ենք իրենց հոգսերով»,-«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեսժիսոր Ավագ  Ավագյանը:

Նրա խոսքով` «Դուռը բաց» ֆիլմում  իրադարձությունները զարգանում են ռուս-վրացական պատերազմի ժամանակաշրջանում: Նկարահանումներն իրականացել են  40 օրում:

«Տեղավորվելով կինոմտածողության մեջ` ֆիլմը պատերազմի մեջ խաղաղության փնտրելու փորձ, վկայություն է, որ ազգերն ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում»,- պարզաբանեց Ավագյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են  Հովհաննես Ազոյանն եւ Արսեն Գրիգորյանը:

Ռեժիսորի հավաստմամբ` ֆիլմի անվանման ընտրությունը  եւս պատահական չէ: Այն համապատասխանում է հայտնի ասույթին, որ երբ մի դուռ փակվում է, մեկ այլը բացվում է մարդկանց համար Աստծո կողմից: Այս ֆիլմում Ավագյանը վստահեցնում է, որ  դուռը հերոսների առջեւ բացվում է:

 

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply