Ադրբեջանում թալիշաբնակ գյուղի բնակիչները բախվել են ոստիկանության եւ սահմանապահների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 14:51

Ոստիկանության եւ սահմանապահների հետ բախում է տեղի ունեցել թալիշաբնակ Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղի բնակիչների միջեւ ‘2011 թ-ի դեկտեմբերի 15-ի երեկոյան, որի արդյունքում 9 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ներ, սահմանապահները ձերբակալել են ձուկ որսալու համար ծով դուրս եկած 9 մարդկանց’ հիմնավորելով, որ նրանք «խախտել» են պետական սահմանը: Կատարվածից դժգոհ 150 գյուղացիներ սահմանապահներից պահանջել են ազատ արձակել համագյուղացիներին: Դեպքի վայր եկած ոստիկանները ճնշում են գործադրել այդտեղից նրանց հեռացնելու համար, որից հետո բախում է սկսվել սահմանապահների եւ ոստիկանների հետ: Գյուղացիները ոստիկաններին տարբեր վնասվածքներ են հասցրել: 6 մարդ ձերբակալվել է: Լենքորանի դատախազությունը քրեական գործ է հարուցել’ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցուցադրելու եւ խուլիգանության հոդվածներով:

Պաշտոնական տվյալներով’ թալիշների թիվն Ադրբեջանում 80 հազար է, սակայն, թալիշներն ասում են, որ այդ թիվը 10 անգամ նվազեցված է: Ադրբեջանում իրանալեզու թալիշները էթնիկական հողի վրա հաճախակի են ենթարկվում բռնաճնշումների, ինչի պատճառով թալիշ առաջնորդներն արդեն մի քանի անգամ պաշտպանություն են խնդրել համաշխարհային հանրությունից եւ Իրանից:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply