Ես իմ թեկնածությունը կդնեմ միայն այն ընտրատարածքում, որտեղ կառաջադրվի Սուրիկ Խաչատրյանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 16, 2011 14:55

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը(ՀՔԾ) ավարտել է ՔԱ հոդված 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը վերաբերում է Ձեր ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Դուք բավարարվա՞ծ եք ՀՔԾ-ի որոշմամբ:

– Եթե այդպիսի «լավ տղան», ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է,  մեկ ամիս շարունակ պնդում է , որ նման բան չի եղել,  որ ես նրան խաբում եմ, նույնը պնդում է նաև Սյունիքի մարզպետարանի մամլո-ծառայությունը, իսկ հետո հանկարծ գրում է, որ նման բան տեղի է ունեցել, և ինքը ափսոսում է դրա համար, քանի որ «չի կարողացել իրեն զսպել ու տաքացել է», դրանով ես բավարաված եմ:

-Դուք բողոքարկելո՞ւ եք ՀՔԾ-ի որոշումը դատական կարգով:

-Ոչ: Իմաստ չեմ տեսնում:

-Ասեք խնդրեմ, իսկ ինչո՞ւ չդիմեցիք  դատաբժշկական փորձագետին: Չէ՞ որ եթե լիներ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, չէին լինի այս բոլոր խոսակցությունները այն մասին, որ մեկ ապտակը հանցագործություն չէ, չնչին բան է:

-Գիտեք նախաքննության արդյունքում  հաստատվել է, որ նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած վեճի ընթացքում Սյունիքի մարզպետն ինձ  ապտակել է, և որ այդ գործողությունը չի պարունակում հանցանշաններ, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Իրականում ինձ տեսնելով` նախ նա փորձեց հարվածել ոտքով, սակայն դրան խանգարեց նրա երկար վերարկուն , իսկ հետո ամբողջ ուժով հարվածեց գլխիս: Ցանկացած հարված գլխին շատ ցավոտ է, առաջին հերթին ֆիզիկապես, սակայն նաև բարոյական առումով:  Ես կարող էի գնալ դատական բժշկի մոտ, սակայն ինչո՞ւ ես այդ չարեցի: Ես զբաղված մարդ եմ , ես գործարար եմ ու դատական քաշքշուկների ժամանակը չունեմ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ անկախ ՀՔԾ-ի որոշումից, իմ պայքարը Սուրիկ Խաչատրյան անունով անձնավորության դեմ,   ով զբաղեցնում է Սյունիքի մարզպետի պաշտոնը, ավարտված չէ: Ես մտադրված եմ բոլորին ցույց տալ, որ այս մարդն առանց  անցյալի ու ապագայի անձնավորություն է: Իսկ այդ գործի փակումը ես կապում եմ ինչպես նախագահական, այլպես էլ խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ:

-Դատաբժշկի եզրակացությունը շատ կօգներ Ձեր պայքարին:

-Եթե անկեղծ, ես կարող էի ընդհանրապես աղմուկ չբարձրացնել այդ պատմության շուրջ, լրագրողներին այդ մասին հայտնի դաձավ այն պատճառով, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից կար, և առաջինը հենց նա աղմուկ բարձրացրեց և այդ մասին տեղեկություն տվեց մամուլին: Ես կարող էի այդ իրավիճակին այլ լուծում տալ:

Ինչպե՞ս:

– Օրինակ, Սուրիկ Խաչատրյանը կարող էր մեկնել  Մոսկվա ու էլ չվերադառնալ: Ես դա իսկապես կարող էի կազմակերպել: Բայց ես հիմա որոշել եմ այլ մեթոդներով պայքարել:

Իսկ ի՞նչ փուլում է գտնվում Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված մյուս քրեական գործը, որտեղ ևս Ձեր անունն է շոշափվում:

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը հենց այդ գործի հետ էր կապված: Այդ գործն էր զայրացրել մարզպետին: Այո, ես մինչ այդ դատական հայց եմ ներկայացրել առ այն, որ ինձ պատկանող Լիճքվազ-Թեյի  ոսկու հանքերից Սուրիկ Խաչատրյանը 102 մլն դրամի կամ 450000 դոլարի սարքավորումներ է գողացել: Այդ գործը վարող քննիչը ինձ հավաստիացրել է, որ մինչև նոր տարի այդ հարցը կլուծվի հօգուտ ինձ. կամ Սուրիկ Խաչատրյանը ինձ կվերադարձնի սարքավորումները,  կամ գումարը: Ես կարծում եմ`այդպես էլ կլինի:

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր համոզվածությունը:

-Այն հիմնված է նաև ոստիկանապետի փոփոխության հետ: Նախկին ոստիկանապետը`Ալիկ Սարգսյանը, մի ժամանակ աշխատել է Սուրիկ Խաչատրյանի հետ և աջակցում էր նրան, և կարծում եմ, որ մինչ օրս բարեկամական հարաբերություններ է պահպանում Սուրիկ Խաչատրյանի հետ: Սակայն հիմա ոստիկանապեստի աթոռն այլ մարդ է զբաղեցնում:

-Նոր ոստիկանապետը խոստացել էր Ձեզ թիկնապահներ տրամադրել: Նա իր խոստումը կատարե՞լ է:

-Այո, ինձ ասված էր, որ ես կարող եմ անորոշ ժամկետով վերցնել այնքան թիկնապահ,ինչքան ցանկանամ, և ես օգտվեցի այդ առաջարկից և մեկ թիկնապահ ուզեցի: Նախկինում ես երբեք անձնական թիկնապահ չեմ ունեցել ու չեմ վախեցել, սակայն ես գործեր ունեմ Սյունիքի մարզում, ես հաճախ եմ այնտեղ մեկնում, իսկ տեղի ունեցածից հետո ռիսկ չեմ անի միայնակ գնալ այնտեղ: .

-Ինչ եք կարծում, ինչպե՞ս պետք է Ձեր ու Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցածին արձագանքեին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:

-Ես չէի ցանկանա այդ հարցին պատասխանել, բայց ասեմ, որ նրանց անտաբերությունը տեղի ունեցածի նկատմամբ ինձ զարմացրեց:

-Ճի՞շտ է, որ շուտով բացվելու է հայ-չեխական հացի գործարան: .

-Այո, ես ձեռք եմ բերել Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Արմեն Երիցյանին պատկանող հացի գործարանը: Ես արդեն այնտեղ 10 մլն դոլարի ներդրում եմ արել, որոշել եմ որակյալ հաց ստանալ: Ես նախատեսում եմ, որ արտադրվող հացի գինը իջվելու է 30%-ով: Այս նախագծում առկա է նաև չեխական կողմը: Մոտ ժամանակներում տեղի կունենա գործարանի բացումը:

Իսկ ճի՞շտ է,  որ գործարանի բացմանը հրավիրված է Չեխիայի վարչապետը:

-Այո, չեխական կողմը արդեն հաստատել է, որ իմ այցելությունը ընդունված է, ու նա ներկա կլինի:

-Ինչ  եք կարծում, Ձեր և Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպը կազդի՞ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Դա կարո՞ղ է զգուշավորություն առաջացնել ներդրողների մոտ, ազդել Հայաստանի իմիջի վրա:

-Իհարկե: Հայաստանի քաղաքական իմիջի մասին ես չեմ խոսի: Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց Հայաստանը արդեն վաղուց տնտեսական իմիջ չունի, և նման պատմությունները միայն խորացնում է իրավիճակը:

Դուք պատրա՞ստ եք Հայաստանում կայանալիք խորհրդարական ընտրություններին դնել Ձեր թեկնածությունը:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա իմ ոլորտը չէ, չնայած ինձ առաջարկել են և պատգամավոր դառնալ և տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել , նույնիսկ նախարարական պաշտոն են առաջարկել: Ես հրաժարվել եմ, քանի որ իմ ոլորտը բիզնեսն է: Բայց այստեղ խոսքը իմ արժանապատվության և սկզբունքների մասին է, այդ իսկ պատճառով ես պաշտոնապես հայտարարում եմ, որ անպայման կառաջադրեմ իմ թեկնածությունը և միայն այնտեղ, որտեղ իր թեկնածությունը կդնի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խոսքը մեծամասնական ընթացակարգով  մասնակցության մասին է, իմ անունը որևէ կուսակցության ցուցակում ընդգրկելու մասին խոսք չի գնում: Հավատացեք, որ սա PR չէ, եթե ես ցանկանայի քաղաքականություն մտնել, ես վաղուց գումար կտայի նրան, ում որ պետք է: Ես դա երբևէ չեմ ուզել: Բայց կրկնում եմ` մասնակցությունը ընտրություններին այն ընտատարածքում, որտեղ կառաջադրվի Սուրիկ Խաչատրյանը, իմ արժանապատվության հարցն է, չնայած ես կարծում եմ, որ նա չի առաջադրվի:  Այդ դեպքում ես մտածում եմ. արժե՞ ընդհանրապես ներքաշվել այդ ամենի մեջ:

Գևորգ Խաչատուրյան

zham.am

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply