Ամանորյա աղցան «Կոն»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 16, 2011 10:25

Բաղադրությունը

3-4 կարտոֆիլ

200 գ ապխտած հավ

1 գլուխ սոխ

Պահածոյացված եգիպտացորեն 200 գ (կամ  նույնքան կանաչ ոլոռ, կամ էլ  2 հատ մարինացված  վարունգ)

3 ձու

150-200 գ հալած պանիր

ընկույզ` ըստ ցանկության:

Աղցանը ձևավորելու համար անհրաժեշտ են նուշ և

սոճու ճյուղեր կամ սամիթի ցողուններ:

Պատրաստման եղանակը

Ձուն ու կարտոֆիլը խաշել, մաքրել, ապա խոշոր քերիչով քերել: Հավը մանր խորանարդներով կտրատել: Մանր կտրատած սոխը շոգեխաշել: Եթե աղցանի մեջ վարունգ եք օգտագործելու, ապա նեղ շերտերով կտրատել: Հալած պանիրը քերել, ընկույզները մանրացնել ու խառնել պանրի հետ:

Բոլոր բաղադրիչները հերթով շերտերով լցնել` յուրաքանչյուր շերտը մայոնեզապատել, ապա աղցանին  կոնի տեսք տալ: Բաղադրիչները հարկավոր է լցնել հետևյալ հերթականությամբ.

1-ին շերտ` կարտոֆիլ,

2-րդ ` հավ

3-րդ` սոխ

4-րդ` պահածոյացված եգիպտացորեն (վարունգ կամ կանաչ ոլոռ)

5-րդ` ձու

6-րդ` պանիրն ընկույզով:

Կոները ձևավորել նուշով ու սոճու ճյուղերով կամ սամիթի ցողուններով:

 

Դիտվել է 4285 անգամ:
Print Friendly

Leave a Reply