Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 16, 2011 13:10
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ»-ից, վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում: Վրացական կողմի հավաստմամբ` աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:






Facebook
Tweet This
Email This Post
