Գայի պողոտայում մեքենաներ են բախվել, իսկ Հակոբյան փողոցում կնոջ են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2011 12:54

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին,  «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցում վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ», «Դեու» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply