ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի անհրաժեշտություն են տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 15:28

d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6-d5aad5b8d5b2d5b8d5be2Այսօր ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները ճեպազրույցների ժամանակ անդրադարձել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին ու մարտի մեկի հանձնաժողովի արդեն հրապարակված եզրակացությանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ նախաստորագրված արձանագրությունների քննարկման լավագույն միջոցը հանրաքվեն է:

Անդրադառնալով երեկ նախագահի և կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը՝ Մարտիրոսյանը հազմունք հայտնեց, որ դա պարզապես իշխանությունների հերթական իմիտացիան էր: Իսկ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մասին խոսելիս նշեց, որ «Ժառանգություն»-ը կարծում է՝ անհրաժեշտ է նոր հանձնաժողով, և իրենց խմբակցությունը պատրաստվում է հանդես գալ նոր նախագծով:

Երեկ նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկություն էր արել նաև ՀՅԴ խմբակցությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ չնայած արտգործնախարարի` ԱԺ-ում արած հայտարարությանը, բանակցային փուլն օրենքի տեսանկյունից դեռ ավարտված չէ և կավարտվի միայն վերջնական վավերացումից հետո:

«Նախագահ Սերժ Սարգսյանն էլ երեկ փոփոխությունների հնարավորությունը չի բացառել»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ն ակտիվորեն կմասնակցի խորհրդարանական լսումներին, և խմբակցության ղեկավարի հավաստմամբ՝ իրենք համագործակցելու են նաև արտախորհրդարանական ուժերի հետ:

Թե նախաստորագրված արձանագրությունների տեքստերին, թե Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունից գոհ են կոալիցիոն ուժերը:

«Մենք միշտ կողմ ենք եղել հարաբերությունների կարգավորմանը, իսկ փաստաթուղթը դեռևս լուրջ քննարկման է ենթարկվելու»,- ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Մարտի մեկն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մասին Մարգարյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և էջը դեռ չի փակվել:

Հայ-թուրքական արձանագրությունների հարցը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հավաստմամբ, քննարկել են նաև ԲՀԿ-ում, և իրենք կողմ են:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել միայն այն դեպքում, երբ լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման կամ ԼՂՀ հաշվին,- ասաց Սաֆարյանն ու ավելացրեց, որ այս դեպքում միակ խոչընդոտը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն է ու հնչող հայտարարությունները»:

Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերի մասին զեկույցին՝ հանձնաժողովի՝ ԲՀԿ-ն ներկայացնող անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն հնարավորինս անկողմնակալ է: «Երբ որ կրքերը հանդարտվեն ու մարդիկ սթափ կարդան, կհամոզվեն: Զեկույցում բոլոր հարցերի պատասխանները կան՝ բացի նրանից, թե զոհերն ում գործողությունների արդյունքում են եղել»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ պնդեց, որ հանձնաժողովն ի սկզբանե բացահայտումներ անելու համար չէր ստեղծվել: «Մեղավորները դրդողներն էին, պատասխանատվությունն էլ իշխանության վրա է մնում»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի դիրքորոշմանը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ` Սահակյանն ասաց, որ իրենք դրան նորմալ են վերաբերում, քանի որ Թուրքիայում է ընդդիմությունը դեմ է:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply