Ավազակային հարձակում Վանաձորում. 66-ամյա տղամարդուն ծեծել են ու կողոպտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2011 12:40
Դեկտեմբերի 15-ին Վանաձոր քաղաքի 66-ամյա մի բնակիչ ոստիկանության Վանաձորի բաժնում հայտարարություն է տվել, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, 3 անհայտ անձինք մտել են իր տուն, ծեծի ենթարկել իրեն և տաբատի գրպանից հափշտակել 5.000 ՌԴ ռուբլի, 57.000 դրամ և 50 ԱՄՆ դոլար:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:  Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply