Հայրը երեխային 10-րդ հարկից դուրս է գցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 12:30

Մեկ տարեկան երեխան, որին հայրն անխղճորեն դուրս է նետել 10-րդ հարկում գտնվող բնակարանի լուսամուտից,այնքան հաջող է վայրէջք կատարել, որ ընդամենը մի քանի քերծվածք է ստացել: Ինչպես հայտնում է ճապոնական «Kyodo News» հրատարակությունը, փոքրիկը վայրէջք է կատարել շենքի մոտ աճած խիտ թփուտի վրա, որտեղից էլ նրան դուրս են քաշել ոստիկանները: Տղայի 37-ամյա հայրը, որն ի դեպ ինքն էլ զանգահարել է ոստիկանություն, ձերբակալվել է: Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ նա իսկապես էլ փորձել է սպանել որդուն` դուրս գցելով ննջասենյակի լուսամուտից: Իր արարքը նա բացատրել է  աշխատանքային բնույթի խնդիրների պատճառով ծանր ապրումներով:

 

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply