«Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը ենթադրվում է` պարզ կլինի տարեվերջին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 16, 2011 12:25

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել: Ենթադրվում է, որ որոշումը պարզ կլինի տարեվերջին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ինչպես «Արմենպրես»ին ավելի վաղ հայտնել էր Գասպարյանը` Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցության  համար Հայաստանը  ակնկալում է  լուրջ, կատարյալ անվտանգության երաշխիքներ:

«Որպես «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչ երկիր` Ադրբեջանը  պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր պատվիրակության անվտանգությունը, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք անհատական հարց ունենք, սուբյեկտիվ մոտեցման անհրաժեշտություն, որպեսզի վստահորեն կարողանանք մասնակցել»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Միջազգային երաժշտական հեռուստատեսային երգի 57 –րդ  մրցույթի` «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 22 եւ 24-ին, եզրափակիչը`  26-ին:

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply