Չիլիում հաջողվել է բաժանել սիամյան երկվորյակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 11:56

18 ժամ տևած վիրահատության արդյունքում հաջողվել է  իրարից բաժանել 10 ամսական երկվորյակ քույրիկներին: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Սա ողջ իրանով սերտաճած փոքրիկներին  բաժանելու 7-րդ վիրահատությունն էր, որին մասնակցել է 100 մարդ, այդ թվում` 25 փորձառու վիրաբույժ և անեստեզիոլոգ: Ի դեպ, Սանտյագոյի այս նույն կլինիկայում սիամյան երկվորյակների անջատման երեք հաջող դեպք արդեն գրանցել են:  Փոքրիկների ծնողները խոստովանել են, որ վիրահատության ընթացքում նրանք հավատացել են հրաշքի ու անընդհատ աղոթել:  Վիճակագրական տվյալների համաձայն, սիամյան երկվորյակների 35%-ը մահանում է ծնվելուց մեկ օր անց: Եվ այդ սահմանագիծը հատել հաջողվում է միայն նորածինների 5-25%-ին:

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply