Կմեկնարկի Տավուշի մարզի գործարարների 1-ին ֆորումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2011 12:19

Դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Իջևան քաղաքում` Իջևանի մշակույթի տանը, մեկնարկելու է Տավուշի մարզի գործարարների (գործատուների) 1-ին ֆորումը:

Ֆորումի նպատակն է.

1. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Տավուշի մասնաճյուղի հիմնադրումը

2.  Ճանաչողական

3.  Տեղեկատվություն

4. Քննարկում  համատեղ ուժերով մարզի սահմանամերձ գյուղերում ներդրումներ կատարելու,  դրսից լրացուցիչ ներդրումների ապահովման, հարկային, մաքսային, արտահանման և բիզնեսը խոչընդոտող, Դիլիջան քաղաքը միջազգային բիզնես ֆորումների կենտրոն դարձնելու հարցերը:

Ֆորումին Տավուշից կմասնակցեն շուրջ 300 գործարար  և անհատ ձեռնարկատեր, 8 բանկերի մարզում գործող 18 մասնաճյուղերի կառավարիչներ, ապահովագրական և վարկային կազմակերպությունների` Տավուշի մասնաճյուղերի ղեկավարներ, հարկային տեսչության պետեր, մաքսկետերի պետեր, խոշոր համայնքների ղեկավարներ և բիզնեսին առընչվող այլ կառույցների ղեկավարներ:

Երևանից` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, “Իմեքս գրուպ՚” ընկերության խորհրդի նախագահ Նորայր  Խաչատրյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Սարիբեկյանը:

Միությունը կապահովի լրագրողների տեղափոխումը Երևան-Իջևան-Երևան:

 

 

 

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply