Կանայք կարող են ամեն ինչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 11:41

Այն կարծիքը, թե իգական սեռի ներկայացուցիչներն անհրաժեշտ ունակություններ չունեն ճշգրիտ գիտություններ ուսումնասիրելու համար` ներառյալ մաթեմատիկան, համարվում են անհիմն:

Վիսկոնսին- Մեդիսոնի համալսարանի մասնագետներն, ուսումնասիրելով աշխարհի 86 երկրի կանանց տվյալները, ստիպված են եղել խոստովանել, որ կանայք ու տղամարդիկ գործնականում միանման ընդունակություններ ունեն: Եվ գլխավոր պատճառը, որ տղամարդիկ են ավելի հաճախ դառնում մաթեմատիկոսներ, հասարակության մեջ տարածված   սևեռուն ստերեոտիպն է, թե իբր կանայք ունակ չեն յուրացնելու ճշգրիտ գիտությունները: Շատ հաճախ  կասկածամիտները  դա փորձում են բացատրել սեռային կենսաբանական տարբերություններով:Սակայն  ստացվում է, որ այդ «մեղադրանքներն» անհիմն են ու մտացածին:

 

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply