Մարդու դիմախաղը մատնում է նրա իսկական դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 11:19

Հաճախ զրուցակցի դեմքի արտահայտությունից դժվարանում ենք գլխի ընկնել, թե ինչ է նա այդ պահին զգում: Դիմախաղի ուսումնասիրությանը նվիրված շատ գրականություն կա: Սակայն, որքան էլ փորձենք դրանցում շարադրված խորհուրդները կյանքում կիրառել, իրականում չի հաջողվում :Մասնագետներն ասում են, որ դեմքի տիպիկ արտահայտությունները վաղուց կորցրել են նախնական  իմաստը ու դարձել պարզապես զգացմունքների խորհրդանիշներ: Նրանք ասում են, որ զգացմունքներն ավտոմատ կերպով չեն արտահայտվում դեմքին.«Բոլոր դիմախաղերը չէ, որ կենսաբանորեն հիմնավորված են: Մենք միշտ չէ, որ խոժոռվում են զայրույթի պահին, կամ էլ փքում շուրթերը` վիրավորանքից»: Շատ հաճախ մարդիկ արտահայտում են զգացմունք, որն իրականում չեն ապրում: Ու միայն մարդուն լավ ճանաչելու դեպքում կարելի է հասկանալ, թե նա ինչ է զգում: Այդ է պատճառը, որ իրար լավ ճանաչող մարդիկ կարող են միայն հասկանալ, թե նրանցից ով է իրականում ապրում, իսկ ով ձևացնում զգացմունք:

 

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply