Ծերունու դին հայտնաբերվել է իր բնակարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2011 11:25

Դեկտեմբերի 15-ին`ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողո­տա­յի թիվ 4 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում դռան և հեռախոսային զան­գերին. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները բացել են բնակարանի դու­ռը և ննջասենյակում հայտնաբերել 1929 թվականին ծնված Գրիգոր Տիտացյանի  դին:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply