Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը պայմանական երկու տարի ազատազրկման է դատապարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2011 10:57

Ժակ Շիրակն առաջին և հետպատերազմյան Ֆրանսիայի միակ նախագահն է, որի  նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել: Մինչ նա  նման «պատվի» արժանացել էր միայն մարշալ Պետենը` նացիստների հետ համագործակցելու համար:

Շիրակին մեղավոր են ճանաչել Փարիզի քաղաքապետ լինելու ժամանակահատվածում կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ: Ինքը` նախկին նախագահը,  դատին չի ներկայացել` ներկայացրել է տեղեկանք նյարդային խանգարման վերաբերյալ: Շիրակին սպառնում էր 10 տարի ազատազրկում, այնպես որ երկու տարվա պայմանական ազատազրկումը բավական մեղմ է համարվում:

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply