ԱՄՆ-ը փակել է Իրաքում իր ամենամեծ բանտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 15:23

bantԻրանքում ամերիկյան զինուժը փակել է երկրի ամենամեծ ամերիկյան բանտը: «Բոքա» բանտը` հարավային Բասրա քաղաքում, իր ճաղերի ետևում ազատազրկել է շուրջ 14 հազար իրաքցու, որոնց մեծ մասն այնտեղ էր հայտնվել առանց դատական գործընթացի:

Ըստ «Ալ Ջազիրա»-ի` բանտը փակելու որոշումը կապված է անցած տարի Իրաքի իշխանությունների հետ Վաշինգտոնի կնքած «Անվտանգության համաձայնագրի» դրույթներից մեկի հետ, ըստ որի` մինչև 2011թ-ը` ամերիկյան զինուժի Իրաքից հեռանալու վերջնաժամկետը, Իրաքում ամերիկյան բանտերից պետք է ազատվեն բոլոր այն բանտարկյալները, որոնք ծանր հանցագործությունների մեջ չեն մեղադրվել:

Հայտնենք, որ 2003թ-ից սկսյալ ամերիկյան զինուժն իր բանտերում ազատազրկել է շուրջ 100 հազար իրաքցու:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply