«Անկախ»-ի լրագրողը պարգևատրվեց` ազգային խոհանոցի զարգացմանը նպաստելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 15, 2011 23:29

Այսօր 2011 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում իրենց հետ ակտիվ համագործակցած կազմակերպություններին ու անհատներին` բարձր գնահատելով նրանց դերը իրենց ծրագրերի հաջող իրականացման գործում, կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանն էլ շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց նրանց:

Պարգևատրվողների թվում էին պետական, հասարակական, մշակութային գործիչներ, կոմերցիոն ընկերություններ: Չէր անտեսվել նաև որոշ լրատվամիջոցների աշխատանքը: Տարվա ընթացքում կազմակերպության գործունեությունը լավագույնս լուսաբանելու համար պարգևատրվեց  «Անկախ» շաբաթաթերթի և համանուն կայքի լրագրող Անի Գասպարյանը:

Կազմակերպության քարտուղարը հայտնեց, որ հաջորդ տարվանից սկսած կպարգևատրվեն ոչ միայն ազգային խոհանոցի զարգացմանն ու տարածմանը նպաստողները, այլև խոչընդոտողները` «Ընդդեմ հայկական խոհանոցի» մեդալով, իսկ նորաստեղծ «Հայկական խոհանոցի երախտավոր» մեդալն առաջինը շնորհվեց կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին, ում համար այդ պարգևն անակնկալ էր:

Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին հայկական խոհանոցի ամենայուրօրինակ կերակրատեսակներից մեկը` ղափանան:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply