Դիկ Ադվոկատը ֆուտբոլի Բելգիայի հավաքականը կգլխավորի ժամկետից շուտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 18, 2009 18:27

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի ղեկը հոկտեմբերի 1-ից կստանձնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

Վերջինս ռուսական ֆուտբոլային ակումբից հեռացվել էր օգոստոսին: Նա պետք է Բելգիայի հավաքականը գլխավորեր 2010-ի հունվարի 1-ին: Սակայն այս տարվա սեպտեմբերի 9-ին, երբ Բելգիայի հավաքականը Երևանում պարտվեց Հայաստանի ընտրանուն (2:1), այդ թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենն ազատեց զբաղեցրած պաշտոնը: Եվ ահա, ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ բելգիացիները եզրափակիչ փուլի ուղեգրի արժանանալու բոլոր հնարավորությունները կորցրել են: Բելգիայի հավաքականն Ադվոկատի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 10-ին և կմրցի Թուրքիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը չորս օր անց արտագնա հանդիպումում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply