ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում. Ա. Հովհաննիսյանն` իր մասին տարածված լուրերի մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 15, 2011 16:09

Ինչպես երեւում է մամուլում տարածված ուրերից, Ազգային ժողովւմ կրքերը շարունակվում են բորբոքվել: Նախ լրատվամիջոցներում  հայտնվեցին լուրեր, թե ԱԺ  աշխատակազմում մեծ են դժգոհությունները Գեղամ Ղարիբջանյանից եւ ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդատու Արփինե Հովհաննիսյանից: Որոշ լրատվամիջոցներ գրում էին, թե Հովիկ Աբրահամյանն Արփինե Հովհաննիսյանին վստահել էր ԱԺ ողջ փաստաթղթաշրջանառությունը, թե  վերջինս իր հերթին սեփական հայեցողությամբ է որոշումներ կայացրել ԱԺ  աշխատակազմին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ, թե այսօր խորհրդարանում այնպիսի լարված վիճակ է ստեղծվել, որ աշխատակիցների մեծ մասը սպասում է, թե նորից իրենց աշխատանքային ճակատագիրը վստահվելու է այդ երկու անձանց կամայականություններին, թե Հովիկ Աբրահամյանը բավականին մեծ արտոնություններ, լիազորություններ ու հնարավորություններ է տվել այս պաշտոնյաներին, ինչպես նաեւ իր թիկնազորի պետին:

Ինչ է կատարվում ի վերջո ԱԺ-ում, ինչի համար է այս աղմուկը: Ankakh.com-ի թղթակիցը զրուցել է  ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի  քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու  Արփինե Հովհաննիսյանի հետ` պարզելու այս հարցերի պատասխանը: Նա հերքեց լուրերը, թե կամայական որոշումներ է կայացրել ԱԺ աշխատակազմին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ. “Զգացված եմ, որ ինձ վերագրել են այդպիսի մեծ դեր, բայց ուզում եմ նշել, որ ինչպես ԱԺ նախագահի աշխատակազմի մյուս ներկայացուցիչները, այնպես էլ ես, ԱԺ փաստաթղթաշրջանառության մասով պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր հատվածով”: Նրա խոսքերով ինքը գործել է բարեխղճորեն եւ օրենքի շրջանակներում եւ շատ լավ պատկերացնում է լիազորությունների չարաշահման իրավական հետեւանքները:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Հովիկ Աբրահամյանի նման փորձառու քաղաքական գործչի կողմից ինձ վստահված է եղել իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը: Ինչ վերաբերում է նման լուրեր տարածող պատվիրատուներին` ԱԺ աշխատակիցներին, ուզում եմ հիշեցնել, որ պետք չէ սեփական անգրագիտությունն ու չկայացածությունը փորձել քողարկել, թաքցնել այլ մարդուն սեւացնելու միջոցով: Իմ բարեխղճության եւ նրանց անգրագիտության վերաբերյալ հիմնավորումները փաստաթղթերի տեսքով ինձ մոտ եւս առկա են»,- ասաց ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդականը:

 

Դիտվել է 2039 անգամ:
Print Friendly

Leave a Reply