Վանաձորի դպրոցականների լուսանկարների ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում` նվիրված Կամավորների միջազգային օրվան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 15:37

Վանաձորի լուսանկարները, որոնք ընդգծում են քաղաքի դրական կողմերը և քաղաքացիներին ակտիվության կոչ են անում, հանրությանն էին ներկայացվել Կամավորության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ:

Այս ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Վանաձորի թիվ 6, 13, 25 դպրոցների աշակերտների ավելի քան 30 պայծառ նկարներ, այն ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի աջակցել կրթության համակարգին Լոռվա մարզում, բարձրացնել երիտասարդների ակտիվությունը:

Մարիա Դոցենկոն, Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց: «Վանաձորի երիտասարդությունը միացավ աշխարհի միլիոնավոր մարդկանց, ովքեր զբաղվում են կամավորությամբ` այդպիսով օգնելով խթանել կայուն զարգացումն ու խաղաղությունը: Այս ներգրավվածությունն ունի տարբեր դրսևորումներ. կամավորական կազմակերպություններ, անհատներ, ովքեր աշխատում են իրենց համայնքներում, ինչպես նաև ծառայություններ են մատուցում մեզ և մեր գործընկերներին` որպես ՄԱԿ-ի կամավորներ: Կարևորն այն է, որ այս երիտասարդներն արդեն հասկանում են, որ իրենք նույնպես կարող են իրենց համայնքի և քաղաքի համար փոփոխության հիմք դառնալ»:

Դպրոցականներին լուսանկարչության հմտություններն էին սովորեցրել հմուտ հայ լուսանկարիչներ Ալինա Ալեքսանյանն ու Ալբերտ Բաբելյանը: Սա արդեն երրորդ ցուցահանդեսն է ուսանողների հետ ավելի լայն սեմինարների շրջանակներում. վերջինը կազմակերպվել  էր 2011թ. նոյեմբերին Վանաձորի Գեղարվեստի թանգարանում:

Սարա Բելարոսան, CISP հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ավելացրեց: «Մենք գնահատում ենք, որ ՄԱԿ-ն աջակցեց մեր նախաձեռնությունը և այս երեխաներին հնարավորություն ընձեռեց կիսել իրենց մտքերն ու գաղափարներն ավելի լայն հանրության հետ, դառնալ օրվա հերոսներ և գիտակցել, որ իրենց ձայնն ու գործերը նշանակություն ունեն: Այժմ նրանք ավելի մոտիվացված կլինեն շարունակել իրենց համայնքների ավելի ակտիվ անդամները լինել»:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի կողմից իտալական CISP ՀԿ-ի հետ: CISP-ն իրականացրել և հիմա էլ շարունակում է իրականացնել հումանիտար աջակցության, վերականգնման և զարգացման ծրագրեր աշխարհի ավելի քան 30 երկրներում: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացման քաղաքականություն և ծրագրեր իրականցնել և նախագծել այդ ծրագրերում ներգրավված հիմնական գործող գործընկերների հետ կառուցողական երկխոսության միջոցով (դոնորներ, շահառուներ, գործընկերներ և տեղական կառույցներ, ներառյալ կրթական հաստատություններ և ուսանողներ/դպրոցականներ):

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply