Քաջարան գյուղի գյուղապետը հրաժարական է տվել եւ դուրս է գալիս ՀՀԿ-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 15:31

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, իսկ այսօր հրաժարվելու է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամությունից` այդպիսով բողոքելով իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ավելի վաղ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ են արյուն թափել, սակայն իրենց հողերը կոմբինատին չեն զիջի:

 

azatutyun.am

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply