Բոլոր իսրայելացիների հին սառնարանները կփոխարիվնեն նորերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 15:27

Իսրայելում աննախադեպ ակցիա է հայտարարվել. իշխանությունները 60 տոկոսով սուբսիդավորում են հին սառնարանները նորերով` ավելի էներգախնայողներով փոխելը: Պլանավորվում է 25 հազար սառնարաններ փոխարինել նորերով: Մեկնարկի առաջին փուլում փոխարինման իրավունք են ստացել այն մարդիկ, որոնք նպաստ են ստանում: 2012-ի փետրվարից մինչև  2013-ի վերջ արդեն ծրագիրը հանրամատչելի կլինի: Դրա շրջանակներում պետությունը կֆինանսավորի նոր սառնարանների արժեքի 30%-ը: Արդյունքում, ևս 50 հազար սառնարան կփոխարինվի նորով: Այսպիսով, Իսրայելի իշխանությունները մտադիր են  մինչև 2020 թիվը կրճատել էներգասպառման ծավալը 20%-ով: Ծրագրի իրականացման վրա կծախսվի 314 մլն շեկել: Ի դեպ, Իսրայելում հին են համարվում 2005-ից առաջ արտադրված սառնարանները:

 

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply