Սոցիալապես անապահով ընտանիքներին ամանորին 3 շիշ ձեթ կհատկացվի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2011 15:14

Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում (Երևան քաղաքում) 2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։ «Սոցիալական օգնությունն անապահով ընտանիքներին շարունակական է լինելու, – այս կապակցությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – 2012 թ. պետական բյուջեով մենք հունվարի 1-ից սոցիալական նպաստները բարձրացնում ենք 10 տոկոսով, նույնքան էլ` կենսաթոշակները։ Միևնույն ժամանակ կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր ծրագիր։ Անապահով ընտանիքներին մենք ցուցաբերելու ենք սոցիալական օգնություն, և սա 116 հազար ընտանիքներին տրամադրվող նախատոնական օգնություն է, որը շարունակական է լինելու»։

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply