Մարգարեթ Թեթչերի թաղումը համեստ կլինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 15:13

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը կարգադրություններ է արել սեփական թաղման կապակցությամբ: Այդ արարողության պլանավորումը դեռևս 2007-ից է սկսվել, քանի որ ցանկացած միջոցառում, որին մասնակցում է Մեծ Բրիտանիայի թագուհին, մանրամասն պլանավորվում է:

Ինչպես գրում է  Sunday Times-ը, բարոնուհին չի ցանկանում, որ իր թաղումը կատարվի այնպես, ինչպես ընդունված է նման դեպքերում: Նա խնդրել է, որ դագաղին (որը Վեստմիստեր Հոլում է դրվելու) մոտ թողնեն միայն մտերիմներին, հատուկ հրավիրված անձանց ու պառլամենտի  պատգամավորներին: Հրավիրյալների թվում կլինեն Եղիսաբեթ II թագուհին, ինչպես նաև Թեթչերի կառավարման ժամանակաշրջանի քաղաքական գործիչներ` ներառյալ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Նա չի ցանկանում, որ կրկնվի Ուինսթոն Չերչիլի թաղման սցենարը: Այն հեռավոր 1965-ին նախկին վարչապետի դագաղը 3 օր դրված է եղել  հանրության աչքի առջև  ու նրան հրաժեշտ տալու են եկել հազարավոր բրիտանացիներ:

 

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply