Վճարովի համակարգում սովորող, բայց բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները թոշակ կստանան

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2011 14:53

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։

Կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։

«Սա մեր սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից է, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին հերթին, շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն։ Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի վերաբերյալ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»։

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply