Դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 15, 2011 14:31

Դեկտեմբերի 14-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի (Milan Štĕch) հետ: Վերջինս դեսպան Սեյրանյանին շնորհավորեց Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպմանը Հայաստանի դեսպանը զրուցակցին տեղեկացրեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

Չեխիայի Սենատում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է անցկացրել նաեւ սենատորներ Յարոմիր Շտետինայի, Պետր Բրատսկու եւ Յան Հորնիկի հետ:

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply