Հանրապետությունում ՄԻԱՎ վարակակիրների թիվը աճել է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2009 13:12

untitled1Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 71 դեպք, որից 43-ը` տղամարդկանց, 28-ը` կանանց շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, 1988 թ-ից մինչեւ 2009 թ. հունիսի 1-ը հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք, որից 548-ը` տղամարդկանց, մնացածը` կանանց մոտ: Դեպքերից 136-ը գրանցվել է նախորդ տարի:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ (սովորական սեռական) ճանապարհն է և թմրամիջոցների ներարկային օգտագործումը: Բացի այդ, արձանագրվել են նաև մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով վարակի փոխանցման դեպքեր:

Ըստ մասնագետի` վարակվածների շուրջ 60 տոկոսը 25-39 տարիքային խմբի անձինք են: Վերջին տարիներին հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդների թվի աճ է նկատվում, քանի որ հետազոտության դիմողների թիվը կտրուկ աճել է:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում, երկրորդ տեղում Շիրակի մարզն է:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply