Ձի գողացողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 14:20
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մի բնակչի  ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է նաև, որ երիտասարդը դեկտեմբերի 2-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մեկ այլ բնակչի  ձին, սակայն մի քանի օր անց վերադարձրել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply