Վրաերթից հետո փախուստի դիմած վարորդը ոստիկանություն է ներկայացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 14:10
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել տարեց մի կին:
Տուժած կնոջ որդին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 13-ին Նոր Արեշի 26-րդ փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորը` դեպքի վայրից դիմելով փախուստի:
Նույն երեկոյան ոստիկանություն է ներկայացել 19-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply