Պայթյուն Սոմալիի օդանավակայանում. կա 14 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 14:21

art_somalia_giՍոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի: Երեկ երեկոյան 2 ռումբ էր պայթել մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում, որտեղ տեղավորված է նաև Աֆրիկյան միության խաղաղապահների հենակայանը: Զոհերի մեծ մասը զինվորներ են:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Սոմալիի «Ալ շաբաբ» իսլամիստական խմբավորումը. Մոգադիշոյի պայթյուններով նրանք վրեժ են լուծել անցած երկուշաբթի երկրի հարավում խմբավորման 5 առաջնորդների սպանության համար: Բացի այդ, գրոհայինները նպատակ են ունեցել իրենց գործողությամբ խոչընդոտել կառավարական զորքերի և աֆրիկյան խաղաղապահ ուժերի ռազմական պատրաստություններին, որոնք կատարվում էին Սոմալիի ընդդիմության դիրքերին հարվածելու նպատակով:

Դիտվել է 3597 անգամ:
Print Friendly

Leave a Reply