Տղամարդկանց ձանձրացրել է արհեստական գեղեցկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 13:43

Տղամարդկանց համար  նախատեսված Men’s Health  ամսագիրը Ամանորի նախօրեին հրապարակել է  ամենասեքսուալ  100 կանանց ցուցակը, որտեղ առաջին տեղում անսպասելիորեն հայտնվել է 42-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը:

«Մնացյալ սեքս խորհրդանիշները ժամանակի ընթացքում վերածվում են հարթ պատկերների, մինչդեռ Էնիսթոնն առաջվա պես սեքսուալ է, զվարճալի ու անսխալ իրատես»,-այսպես են իրենց ընտրությունը բացատրել թոփ-100-ի հեղինակները:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել ճակատագրական գեղեցկուհի Մերլին Մոնրոն, որը մինչ օրս էլ շարունակում է խելաքահան անել տղամարդկանց.«Նա գայթակղել է նախագահին, հմայել բեյսբոլի լեգենդին, ոգեշնչել կանանց շատ սերունդների, որպեսզի ջրածնի պերօքսիդ կիրառեն մազերի գույնը փոխելու համար»: Իսկ, օրինակ` 4-րդ հորիզոնականում հայտնված Բրիթնի Սփիրսը տղամարդկանց երևակայությունը գրավել է միանգամից երկու կերպարներով` հյուսքերով ու վանդակավոր կիսշրջազգեստով, որից հետո` սեքսուալ  գայթակղիչ կնոջ կերպարներով:

«Բրիթնին կարողացավ հաղթահարել ճգնաժամը, երբ թմրանյութեր էր ընդունում ու սափրել էր գլուխը: Իսկ հիմա նա կրկին բեմ է վերադարձել, ինչի համար բնակչության արական սեռի անունից շնորհակալություն ենք հայտնում նրան»: Մեկ հորիզոնականով նրան զիջում է Մադոննան: «Նա բեմում արդեն 30 տարի է ու առանց նրա դժվար է պատկերացնել փոփ-մշակույթը, ինչպես փողոցային լապտերն առանց Բենջամին Ֆրանկլինի»:

Այս ցուցակից, բնականաբար չէր կարող դուրս մնալ Պամելա Անդերսոնը: «Երկու տասնյակ այդ կանադուհին մարմնավորում է  փարթամ կրծքով շիկամազ կանանց տեսակը: Սակայն, ամենակարևորն այն է, որ նա չի վախենում ծիծաղելի լինելուց»:

Ըստ երևույթին,  կնոջ մեջ հումորի զգացումն այն կարևոր հատկանիշներից է, ինչի պատճառով ճանաչված գեղեցկուհի, սակայն լուրջ Անջելինա Ջոլին գեղեցկուհիների ցանկում զբաղեցրել է ընդամենը 10-րդ հորիզոնականը: «Ջոլիի կերպարում անբնական զսպվածություն կա, կարծես պատանեկան բողոքը ուր որ է դուրս  կթափվի»: Եվ , բացի այդ, Ջոլին խլել է Էնիսթոնի ամուսնուն: Ըստ երևույթին կանանց գիտակներն այնքան էլ այդ արարքը սեքսուալ չեն համարում: Ահա թե ինչու է անկեղծ Էնիսթոնն այս ցուցակում մրցակցուհու նկատմամբ  կատարյալ հաղթանակածի դիրքում հայտնվել:

Առաջին  տասնյակը`

1.Ջենիֆեր Էնիսթոն

2.Ռաքել Ուելչ

3.Մերլին Մոնրո

4.Բրիթնի Սփիրս

5.Մադոննա

6.Ուրսուլա Անդրես

7.Բետտի Փեյջ

8.Պամելա Անդերսոն

9.Ջեյն Ֆոնդա

10.Անջելինա Ջոլի:

 

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply