ԱՄՆ-ում թռչունների զանգվածային անկում է դիտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 12:12

Յուտա նահանգում ջրլող հազարավոր թռչուններ ասֆալտին են բախվել: Վատ տեսանելիության պայմաններում թևավորները ճանապարհի մակերեսը ջրի տեղ են դրել: «Քաղաքի վրա ամրոպաբեր ամպեր են կուտակվել ու բաց տարածքները օդից կարող էին ջրի մակերևույթի տեղ ընկալվել: Թռչուններն իջել են հանգստանալու ու բախվել ասֆալտին»,- պատմել են վայրի բնության վարչության աշխատակիցները ու հավելել, որ առաջին անգամ է նման դեպք գրանցվում:

Սիդար Սիթի քաղաքի կոմունալ ծառայությունը փողոցներից հավաքում է հազարավոր սատկած թռչուններին: 2 հազարին էլ փրկել են. վերջիններս  հիմա վերականգնողական կուրս են անցնում ձմռանը չսառչող լճակում:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply