«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի շտեմարանը վաճառքի է հանվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2011 12:17

Արդեն վաճառքի է հանվել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից հրատարակված «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադարնքների շտեմարանի առաջին մասը: Շտեմարանն արժի 2000 դրամ:

Պետական ավարտական եւ միասնական քննությունների թեստերը կազմվելու են բացառապես ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարանի առաջադրանքներից:

Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի հայոց լեզվի եւ հայ գրականության ծրագրային նյութերին համապատասխան առաջադրանքներ եւ վերաբերում են դասընթացի գրեթե բոլոր բաժիններին:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ շտեմարանը կազմելիս առաջին հերթին հաշվի են առնվել գործող դասագրքրերը, ինչպես նաեւ «Ուղեցույց»-ով նախատեսված պարտադիր ընթերցանության եւ անգիր սովորելու համար հանձնարարվող ստեղծագործությունները հայ գրականությունից: Բառագիտության բաժինը կազմելիս հիմք են ընդունել «Ուղեցույց»-ում նշված բառարանները:

ԳԹԿ տպագրած շտեմարանների վրա գրված է հրատարակչի անունը` Գնահատման և թեստավորման կենտրոն, իսկ առաջին էջը կնքված է: Այս ամենը արվել է` խուսափելու շուկայում հայտնված այլ նմանակ շտեմարանների հետ գիրքը շփոթելուց:

 

Դիտվել է 2753 անգամ:
Print Friendly

Leave a Reply