Թեյլորի հանրահայտ մարգարիտը վաճառվել է ռեկորդային գնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 11:49

Մարգարիտը, որն ինչ-որ ժամանակ պատկանելիս է եղել Անգլիայի թագավորին ու թագուհուն, իսկ ավելի ուշ` հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորին, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 11,84 մլն դոլարով:

1969-ին «Լա Պերեգրինա» մարգարիտը գնել ու Թեյլորին է նվիրել նրա ամուսինը` Ռիչարդ Բարտոնը: Եվրոպայի թագակիր անձինք ժամանակին պայքարել են այդ գանձին տիրանալու համար: Այն հանվել է Cartier մանյակից ու գնահատվել Christie-ի մասնագետների կողմից 2-3 մլն դոլար: Սակայն աճուրդի ընթացքում դրա գինը բարձրացել է ու վերջապես վաճառվել մարգարտյա զարդերի մեջ ամենաթանկ գնով: Հիմա Christie-ը վաճառքի է հանել Թեյլորի լեգենդար զարդերն ու նրան պատկանող հագուստները:

79-ամյա Թեյլորը մահացելէ 2011-ի մարտին:  Ամուսնացել է 7 անգամ, ունեցել երկրպագուների հոծ բազմություն ու կրքոտ սեր  թանկարժեք իրերի հանդեպ:

 

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply