Սիլվա Համբարձումյան. «Ինձ համար դա արժանապատվության խնդիր է»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 15, 2011 12:02

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում գործարար Սիլվա Համբարձումյանը հանդիպման էր հրավիրել լրագրողներին: Ասուլիսի հիմնական թեման  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ավելի քան 102 մլն դրամ պահանջելու հարցն էր:

Գործարարը դեռ գոհ է գործընթացներից: «Գոհ եմ այնքանով, որ նա գրել է, որ զղջացել է իր արարքների համար»,-ասում է Ս. Համբարձումյանը:

Գործարար կինն ասում է, որ պատմությունը դեռ չի ավարտվել: «Կարծում եմ՝ գործընթացները նոր փուլում են, երևի արագ կկարգավորվի: Կամ սարքավորումը պետք է բերեն, կամ 102 մլն դրամ պարտքը: Ինքն  ուզում է 100 000-ը տա և վերջ: Ես մուրացկան չեմ, իմ փողն եմ ուզում: Ցանկանում եմ շատ արագ լուծում ստանալ: Ինձ համար դա արժանապատվության խնդիր է: »,-նշում է կին գործարարը:

 

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply