Իսրայելի Պաշտպանության նախարարը անսպասելի հայտարարություն է անում Իրանի հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 14:19

barack«Իրանը չի սպառնում Իսրայելի գոյությանը». նման անսպասելի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ իսրայելական «Յեդեութ Ահրանութ» թերթի` Իհուդ Բարաքը նշել է, որ չի կիսում կառավարության շատ անդամների համոզմունքը, որ Թեհրանը խաթարում է Իսրայել պետության գոյությունը. «Իսրայելը հզոր պետություն է, և ոչ մի երկիր չի կարող սպառնալ անվտանգությանն ու գոյությանը: Իրանն ընդամենը մարտահրավեր է ամբողջ աշխարհին»,-հավելել է նա:

Բարաքը, ով նախկինում բազմիցս ակնարկել է Իրանի ատոմակայանների վրա հնարավոր հարձակմանը, ասել է, որ այժմ հարկավոր է դիվանագիտական ճնշումների և տնտեսական կոշտ պատժամիջոցների միջոցով ազդել Թեհրանի վրա:

Միաժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային զենքի կարիք չունի, քանի որ «միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով Իրանի իրավունքն է»: Մահմուդ Ահմեդինեժադը ամերիկյան «A.B.C» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի հետ իր երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարդյունավորվեն:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply