Դուռը փակվել էր և 3-ամյա երեխան մնացել էր տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 11:32

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փողոցի թիվ 82 շենքի 14-րդ բնակարանի դուռը փակվել է, ներսում է մնացել անչափահաս երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 2008 թվականին ծնված Եկատերինա Խաչատրյանը անվնաս հանձնվել է ծնողներին:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply