Տղամարդ մոդելը նկարահանվել է կրծկալի գովազդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 11:23

Հոլանդիայում  «փուշ-ափ»  կրծկալների գովազդում  բարեկազմ շիկահերի կերպարով ներկայացել է Անդրեյ Պեժիչը:

«Կարող էի, արդյոք մտածել, որ ես բավականաչափ կուրծք ունեմ կրծկալների գովազդում նկարվելու համար: Ոչ: Սակայն ես աշխատում եմ դրա վրա»,- հայտարարել է բոսնիացի, ներկայումս Ավստրալիայում բնակվող Պեժիչը, որը Ժան Պոլ Գոթյեի ու Մարկ Ջեյկոբսի առաջատար մոդելն է:

Հոլանդական «Հեմ» խանութների ցանցը 20 եվրո արժողությամբ «փուշ-ափ» կրծկալների մի գովազդ է ստեղծել, որի համար որպես մոդել է ներկայացել անորոշ սեռային պատկանելությամբ 20-ամյա Պեժիչը: «Տղան լուսանկարներում շատ գեղեցիկ է»,-  իր նորաձևության  բլոգում գրել է «Նյու-Յորք» ամսագիրը ու կանխատեսել, որ այն հասարակայնության կողմից բուռն ընդունելություն կգտնի, քանի որ կանացի ներքնազգեստը ներկայացվում է տղայական կազմվածքի վրա:

Պեժիչն այս տարի հասել է միջազգային դասի աստղի կարգավիճակի: Փարիզում Գոթյեի հավաքածուի ցուցադրության ժամանակ Պեժիչը ցուցադրել է հարսանեկան հագուստ: Նա  հաջողությամբ ներկայացնում է թե կանացի, և թե տղամարդկանց հագուստներ:

 

Դիտվել է 1967 անգամ:
Print Friendly

Leave a Reply