Գիշերը Գավառի մոտակայքում մեքենաներ են դուրս եկել ճանապարհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 11:23

Դեկտեմբերի 15-ին`ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքից Սբ. Խաչ եկեղեցի տանող ավտոճանապարհին ավտոմեքենաներ են դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը, որը ճանապարհի դժվարանցանելիության պատճառով դեպքի վայր է հասել ժամը 07.00-ին:

Ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել «ՈՒԱԶ-469» մակնիշի 777 ՍԼ 31 պետհամարանիշի ավտոմեքենան: Աշխատանքներ են կատարվում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի 777 ՍԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս բերվելու ուղղությամբ:

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply