Չարենցի փողոցում տուրիստական ընկերության գրասենյակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 11:15

Դեկտեմբերի 14-ին` ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի 21-րդ շենքի թիվ 2 բնակարանի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.22-ին, մարվել՝ 10.06-ին:

Պարզվել է, որ թիվ 1 բնակարանում այրվել է խոհանոցի պատը և առաստաղը՝ 2 քմ, «Արշավ» տուրիստական ընկերության գրասենյակի պատը և առաստաղը՝ 2 քմ և 2-րդ հարկում «Չիլինգարյան դիզայն» ընկերության գրասենյակի հատակը և պատը՝ 4 քմ մակերեսով և մասամբ` գույքը:

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply